ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պայմանավորվել ենք, որ խաղաղություն է լինելու և այդ ուղղությամբ էլ գնում ենք։ Շատ-շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, որտեղ ինքը խոսում է խաղաղությունից, որի մասին դուք մեջբերում չարեցիք և չխոսեցիք։ Պետք է հավատալ սեփական գործողություններին, սեփական պետության քայլերին։ Դուք մինչև խաղաղության պայմանագրի կետերը հրապարակելն էլ խաղաղությանը չէիք հավատում, մինչև սահմանին մարդ չսկսեց զոհվել, դուք էլի չէիք հավատում խաղաղությանը։ Բնական է, դուք կարող եք չհավատալ։ Այն ուժերը, որոնք հիմա խորհրդարանում են և այն ուժերը որոնք ուզում են խորհրդարան մտնել, իրենց պատերազմ է պետք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ