«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%: Հիմնական պատճառը` Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թվում է, թե պատերազմի ժամանակ ոսկին պետք է աճի, քանի որ ռիսկերից խուսափելու լավագույն տարբերակն է համարվում:
     Բայց այս անգամ այդպես չէ: Որովհետև արաբական խոշորագույն նաֆթահանող երկրները Հորմուզի փակման պատճառով կանգնել են նաֆթը արտահանելու խնդրի առաջ, եկամուտները կտրուկ ընկել են և ստիպված են վաճառել ոսկու պաշարները սեփական արժույթների և բանկային համակարգերի կայունությունը ապահովելու համար:
     Ներդրումային խորհուրդ չի հանդիսանում: Ներդրումները պարունակում են ռիսկեր»:

Leave a comment