Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին


Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։


 

Դիտումների քանակ4

Leave a comment