Ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատակիցներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացի է գազային ատրճանակով սպառնացել աշխատանքներ իրականացնող անձանց։ Ոստիկանությունից հայտնում են, որ նա ձերբակալվել է։ «Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։…

Leave a comment