Վերջին ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականության վերաբերյալ արած արտահայտությունների վերաբերյալ հարցին, առանց թեմայի հետ որևէ կապի փորձել է հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, ինչն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը նման համատեքստում հիշատակելը անհարգալից դրսևորում է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։
Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։
Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը և խաթարել վստահությունը։
Մենք ռուսական կողմից սպասում ենք պարզաբանման այս հայտարարության վերաբերյալ», – հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։