Բաքվում գիշերը կրկին ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.03.2026 | 15:41

Անցնող գիշերը Բաքվի երկնքում կրկին ԱԹՍ-ներ են նկատվել։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում կադրեր են տարածվում։

Նշենք, որ վերջին օրերին սա ԱԹՍ-ների թռիչքի առաջին դեպքը չէ Ադրբեջանի մայրաքաղաքում։ Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Բաքվի երկնքում ևս անօդաչու էր նկատվել։ Անօդաչու թռչող սարքի ձայնը լսվել էր մայրաքաղաքի Ադրբեջանի  բազմաթիվ շրջաններում։

ԱԹՍ-ների մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment