«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին

Քաղաքականություն

23.03.2026 | 23:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ ընթացող հակամարտությունը բնութագրել է որպես «ռազմական գործողություն», այլ ոչ թե պատերազմ, փոխանցում է Meduza.io-ն։

Մեմֆիսում հանցավորության դեմ պայքարին նվիրված կլոր սեղանի ընթացքում Թրամփը հայտարարել է. «Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»։

Սպիտակ տունը սկզբից ի վեր խուսափում է Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» անվանելուց՝ այն ներկայացնելով որպես «Էպիկական զայրույթ» («Epic Rage») անունով գործողություն։ Սակայն Թրամփը առնվազն մեկ անգամ տեղի ունեցողը բնութագրել է նաև որպես «պատերազմ»։

ԱՄՆ Սահմանադրությամբ պատերազմ հայտարարելու իրավունքը պատկանում է Կոնգրեսին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր այն որևէ ռազմական հակամարտություն պաշտոնապես չի հաստատել։

Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո դեմոկրատները երկու անգամ փորձել են ԱՄՆ Սենատում սահմանափակել Թրամփի ռազմական լիազորությունները, սակայն այդ նախաձեռնությունները ձախողվել են։

Leave a comment