Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել

Քաղաքականություն

23.03.2026 | 21:40

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի վրա հարվածների անընդունելիությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով։ Լավրովն ընդգծել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի վրա հարվածների կատեգորիկ անընդունելիությունը, որոնք ռիսկեր են պարունակում ռուս անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը հայտնել են «փոխադարձ մտահոգություն Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտության Կասպից ծովի ակվատորիա վտանգավոր տարածման  վերաբերյալ»։

«Ռուսական կողմը նշում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը: Ռուսաստանը  կպահպանի այս դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment