Ձեր երեխան կարող է դառնալ UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից՝ ընդամենը մի քանի պարզ քայլով

Միացե՛ք Mastercard-ի UCL «Իմ առաջին ֆուտբոլային քայլը» արշավին

Ֆուտբոլը սկսվում է երազանքից՝ առաջին քայլից, առաջին հարվածից և առաջին անմոռանալի հիշողությունից։ «Իմ առաջին ֆուտբոլային քայլը» նախաձեռնությամբ Mastercard-ը առաջին անգամ հայ ընտանիքներին հրավիրում է դառնալու UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի կախարդական փորձառության մի մասը՝ բացառիկ հնարավորություն Ձեր երեխայի համար Բուդապեշտում անցկացվող եզրափակչի խաղադաշտ դուրս գալ ֆուտբոլային լեգենդների ձեռքը բռնած։

Այս արշավը միավորում է սերունդներին ֆուտբոլի հանդեպ սիրո միջոցով՝ ստեղծելով պահեր, որոնք ավելի են մոտեցնում ծնողներին և երեխաներին։ Սա կրքի, հույզերի և ֆուտբոլի ամենամեծ բեմի մաս լինելու զգացողության մասին է։

Արշավի մրցանակ

  • Դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի խաղադաշտ եզրափակիչ թիմերի հետ
    • Եզրափակիչ խաղի տոմսեր
    • Թռիչք դեպի Բուդապեշտ նախատեսված երկու հոգու համար՝ երեխայի և ծնողի
    • Հյուրանոցային կացություն՝ 2 գիշեր
    • Հատուկ փորձառություն՝ երեխայի և ծնողի համար

Ինչպես մասնակցել

Մասնակցության համար անհրաժեշտ է 2026 թ. մարտի 13-ի 20:00-ից մինչև մարտի 31-ի 23:59:00 (Երևանի ժամանակով) ներկայացնել հայտ` ստորև նշված եղանակով՝

  • Instagram սոցիալական հարթակում ունենալ բաց օգտահաշիվ արշավի անցկացման ողջ ընթացքում։
  • Բաժանորդագրված լինել @mastercard_armenia ինստագրամյան էջին։
  • Նկարահանել մինչև 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ մասնակցի կամ օրինական ներկայացուցչի երեխան նայում և մեկնաբանում է ցանկացած UEFA Champions League 2026 ֆուտբոլային հանդիպում։
  • Տեսանյութը հրապարակել Instagram-ում՝ նշելով #priceless հեշթեգը և @mastercard_armenia ինստագրամյան էջը:

Եվ վերջ։

Մրցույթի մանրամասներին, մասնակցության պայմաններին և պաշտոնական կանոններին կարող եք ծանոթանալ Mastercard Armenia-ի պաշտոնական Instagram էջում։

Միայն մի՛ դիտեք Չեմպիոնների Լիգան, ապրեք այն Mastercard-ի հետ։ Միացեք «Իմ առաջին ֆուտբոլային քայլը» արշավին և ստեղծեք ֆուտբոլային հիշողություն, որը կմնա ամբողջ կյանքում։

Leave a comment