Թրամփը հայտնել է Իրանի հետ «շատ լավ եւ արդյունավետ» քննարկումների մասին

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ են ունեցել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ»։

«Հիմնվելով այդ խորը, մանրամասն եւ կառուցողական քննարկումների ոգու եւ տոնայնության վրա, որոնք շարունակվելու են այս շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր հարվածները՝ կախված ընթացիկ քննարկումների հաջողությունից», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:

Leave a comment