Խաղաղության համար պետք է փաստաթուղթ ստրագրել 3–5 հզոր դաշնակիցների հետ. Ծառուկյան

https://arm.sputniknews.ru/20260323/khaghaghutjan-hamar-petq-e-pastatught-stragrel-35-hzvor-dashnakicneri-het-tsarukjan-100157389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Խաղաղության համար պետք է փաստաթուղթ ստրագրել 3–5 հզոր դաշնակիցների հետ. Ծառուկյան

Sputnik Արմենիա

Խաղաղության համար պետք է փաստաթուղթ ստրագրել 3–5 հզոր դաշնակիցների հետ. Ծառուկյան

2026-03-23T16:47+0400

true

PT1M29S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100157657_134:0:1574:1080_1920x0_80_0_0_6b1984f63170afaae5d2cad1189061c4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, ազգային ժողովի ընտրություններ, խաղաղություն, видео

գագիկ ծառուկյան, ազգային ժողովի ընտրություններ, խաղաղություն, видео

Բաժանորդագրվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով` այսօր ոչ ոք պատերազմ չի ուզում, իսկ խաղությունն էլ պետք է լինի ոչ թե ձևական, այլ հստակ և երաշխավորված։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրական խաղաղություն ունենալու համար Հայաստանը պետք է 3–5 հզոր, ազդեցիկ պետությունների հետ դաշնակից լինի, նրանց հետ փաստաթուղթ ստրագրի։ Այդ մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում` նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինյանի պնդմամբ՝ եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, պատերազմ կլինի։

«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ 3–5 հզոր, ազդեցիկ պետությունների հետ պետք է լինել դաշնակից, նրանց հետ փաստաթուղթ ստրագրենք, արդյունքում իսկի ճանճը չի տզզա այդ տարածքով։ Այսօր մենք, փոքր պետություն լինելով՝ կարիք ունենք հզոր դաշնակիցների»,– հայտարարեց նա։

Ծառուկյանի խոսքով` այսօր ոչ մեկ պատերազմ չի ուզում, իսկ խաղությունն էլ պետք է լինի ոչ թե ձևական, խոսքով, տեսական, այլ հստակ և երաշխավորված։

«Օրինակ` մեր բարձունքներին ադրբեջանցիներ են նստած, նրանց թելադրանքով է` այս պետք է անենք, սա պետք է տաք, որ մեր զորքերը քչանան, զենք չառնենք, այլ միայն իրենք (Ադրբեջան–խմբ.) ուժեղանան։ Սա խաղաղություն չէ, դա թելադրանք է, իսկ այսօր եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշող լինենք, այդ բոլոր նախադրյալները կան, որ երաշխավորված խաղաղություն լինի»,– ընդգծեց նա։

Ծառուկյանն անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին և իրենց «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրին և վարչապետի թեկնածուին։

«Ես իմ ասածին տեր եմ` մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու. այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ։ Հենց գա ժամանակը, ամեն ինչ ըստ կարգի կասենք»,– վստահեցրեց նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային «Նոյյան տապան» է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու լուծումները։

«Առաջարկ Հայաստանին» միանալու մասին արդեն հայտարարել են Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը, Սուրեն Սուրենյանցի ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը։ «Առաջարկ Հայաստանին» լիակատար աջակցության մասին հայտարարել է «Միասին» շարժումը։

Leave a comment