Այսուհետ Telcell Terminal-ների միջոցով կարող եք համալրել մի շարք բանկերում սպասարկվող հաշիվներ եւ քարտեր միայն նույնականացման միջոցով։
Ծառայությունից օգտվելու համար հետեւեք քայլերին.
• Ընտրեք Հաշվի կամ քարտի համալրում գործարքի տեսակը,
• մուտքագրեք անհրաժեշտ տվյալները,
• նույնականացված Telcell Wallet-ով սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը,
• համակարգը ավտոմատ կներբեռնի Ձեր տվյալները,
• մուտքագրեք գումարը:
QR-ի սքանավորման 2-րդ տարբերակը
• Սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը հեռախոսի տեսախցիկով,
• սեղմեք էկրանին ցուցադրված հղումին,
• եթե ունեք Telcell Wallet, այն անմիջապես կբացվի,
• եթե չունեք Telcell Wallet, ավտոմատ կտեղափոխվեք App Store կամ Google Play այն ներբեռնելու համար:
Ինչպես ներբեռնել Telcell Wallet հավելվածը եւ նույնականանալ` կարող եք տեսնել կից տեսանյութում:
Telcell Terminal-ներով կարող եք համալրել հետեւյալ բանկերում սպասարկվող հաշիվներն ու քարտերը՝ Ameriabank, Ardshinbank, AraratBank, Amio Bank, AEB, Artsakhbank, ArmSwissBank, Evocabank, IDBank, Converse Bank, VTB Bank:
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։