Բռնի տեղահանված անձանց հետ կապված կառավարության կողմից գործում են բազմաթիվ ծրագրեր, իսկ վարչապետը հանդիսանում է այդ կառավարության ղեկավարը. Գալյան

Բռնի տեղահանված անձանց հետ կապված կառավարության կողմից գործում են բազմաթիվ ծրագրեր, իսկ վարչապետը հանդիսանում է այդ կառավարության ղեկավարը. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով երեկ մետրոյում միջադեպին:

«Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելո։ Բռնի տեղահանված անձանց հետ կապված, այսօր կան և գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը»,–ասաց նա։

Leave a comment