Իրանը կականապատի Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները երկրի ափամերձ հատվածում կամ կղզիներում ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում. հայտարարել է Իրանի Պաշտպանության խորհուրդը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը կականապատի Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները երկրի ափամերձ հատվածում կամ կղզիներում ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում. հայտարարել է Իրանի Պաշտպանության խորհուրդը:
«Թշնամու ցանկացած փորձ՝ հարձակվելու իրանական ափերի կամ կղզիների վրա, կհանգեցնի նրան, որ, համաձայն սովորական ռազմական պրակտիկայի, Պարսից ծոցի և ափամերձ շրջանի բոլոր անցումներն ու տրանսպորտային գծերը կականապատվեն տարբեր ծովային ականներով, այդ թվում՝ լողացող ականներով», — ասված է Խորհրդի հայտարարության մեջ, որը փոխանցում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Fars գործակալությանը:
Չեզոք երկրների համար Հորմուզի նեղուցով անցնելու միակ ուղին տարանցման համաձայնեցումն է Թեհրանի հետ, հայտարարել են գերատեսչությունում: