Հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգել. Գալյան

Հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգել. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքական հայտարարություն է ընդամենը, և վերջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:

«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող:

Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ»,- ասաց նախարարը:

Leave a comment