ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հիբրիդային պատերազմի թելերը Մոսկվա են տանում, ՌԴ պաշտոնյաները բաներ են ասում, որոնց իրավունքը չունեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ-ի դեմ միանշանակ արվում է հիբրիդային պատերազմ, մի մասն էլ լրատվամիջոցների միջոցով է արվում, մի մասը գիտակցված է, մյուս մասը՝ պատահաբար ստացվում է։ Առաջին հերթին և մեծ մասը սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը։ Այդ թելերի մի մասը տանում են կոնկրետ երկիր։ Օրինակ՝ տեսնում ենք ՌԴ պատգամավորների, ովքեր ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, կան նաև այդպիսի բաներ փորձագիտական շրջանակներում։ Կա մի շրջանակ, ով Եվրամիություն բառը լսում են, խրտնում են, եթե այդ խումբը գար Մադագասկարից, ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ