Շարունակելով ՀՀ սահմանադրության վերաբերյալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին արձագանքը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասել է. «Մինչև Ալիևի պահանջը, ձեր օրակարգը եղել է Սահմանադրության բարեփոխման օրակարգ, դուք ՀՀ-ում նոր Սահմանադրության մասին խոսել եք բացառապես էն բանից հետո, երբ Ալիևն ասել է՝ ՀՀ-ն նոր Սահմանադրություն պետք է ունենա ու քանի որ ուրիշ տարբերակ չկա Անկախության հռչակագիրը հանելու, դրա համար եք նոր Սահմանադրության մասինն խոսում»: