Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Թեհրանի ուղղությամբ

Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Թեհրանի ուղղությամբ: Այս մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը։

«ՑԱԽԱԼ-ը սկսել է հարվածների լայնածավալ շարք, որոնք ուղղված են ենթակառուցվածքներին Թեհրանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա «ամերիկյան զինվորականները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայանները»:

Ի պատասխան ՝ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան էներգետիկ օբյեկտներին։

Leave a comment