Պատմական բացահայտում. Երևանում հայտնաբերվել է 15 հազար տարվա բնակավայր. Հակոբ Սիմոնյան

Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է տարածաշրջանի ամենահին բնակավայրը, որը կարելի է թվագրել շուրջ 15 հազար տարեկան։ Այս մասին 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց հնագետ, պատմաբան Հակոբ Սիմոնյանը։

«Սա պատմական բացահայտում է և միայն Հայաստանին չի վերաբերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ նման հնավայր է Պորտասարը, որը նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր-հուշարձան է Հայկական լեռնաշխարհում»,– նշեց հնագետը և շարունակեց. «2025 թվականի դեկտեմբերին ևս մի կարևոր բացահայտում է եղել. դա Աղավնատան դամբարանադաշտն էր, որը գտնվում է Արագածոտնի և Արմավիրի սահմանագծում։ Սա արդեն թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակ։ Այստեղ մենք բախվում ենք զարմանալի երևույթների»։

Հնագետ Հակոբ Սիմոնյանը, ով ղեկավարել է և այժմ էլ շարունակում է Աղձքի արքաների դամբարանի, Շենգավիթ քաղաքատեղիի, Կարմիր բլուրի դամբարանադաշտի պեղումները, վերահաստատեց, որ Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվածը եզակի է և մեծ ուշադրության ու ուսումնասիրության կարիք ունի։

Հնագետը խոսեց նաև Արցախում թողած մեր հնավայրերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

—00—ԼԱ

Leave a comment