Բագրատ Սրբազանի նամակն Արմինե Մոսիյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Բագրատ Սրբազանը բաց նամակ է հղել Արմինե Մոսիյանին․

«Շատ սիրելի′ Արմինե,

Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:

Աստծո կամոք թե′ Ձեր զավակը, և թե′ մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:

Չե′մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,
     Չե′մ ներելու հանուն Քեզ, Արցախ…

Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով`
     Հայրենիքի կալանավոր
     Բագրատ արք. Գալստանյան
     22.03.2026»:

Leave a comment