https://arm.sputniknews.ru/20260322/avartvel-e-vrastani-katvoghikvos-patriarq-ilja-erkrvordi-hugharkavvorutjuny-100131128.html
Ավարտվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությունը
Ավարտվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությունը
Sputnik Արմենիա
Արարողությանը Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Դավթյանը և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T17:59+0400
2026-03-22T17:59+0400
2026-03-22T17:59+0400
վրաստանի հանրապետություն
կաթողիկոս
վրաստանի պատրիարք իլյա երկրորդ
հուղարկավորություն
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100125129_0:0:2560:1440_1920x0_80_0_0_4dbfc91533ddc9625e2a4263cf20b0cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հուղարկավորվել է Սիոնիի Մայր տաճարում:Վաղ առավոտից Սուրբ Երրորդության Մայր տաճարում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ, որին մասնակցել են հազարավոր հավատացյալներ, հոգևոր դասի, պետական կառույցների և արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ:Հայաստանի անունից պատրիարքի վերջին հրաժեշտին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:Օրվա ընթացքում տաճարում կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո դագաղը դուրս է բերվել տաճարից և պատվավոր զինվորական պահակախմբի ուղեկցությամբ հասցվել հուղարկավորման վայր։Իլյա Երկրորդի մարմինն ամփոփվել է երկու սրբավայրերի՝ Սուրբ Նինոյի Խաչի և Սիոնի տաճարում Իբերիական Աստվածամոր սրբապատկերի միջև։ Նա հուղարկավորվել է տաճարի հյուսիսային մասում՝ խորանի ձախ կողմում։ Պատրիարքի թաղման վայրն ամբողջությամբ ծածկված է եղել վարդի թերթերով:Պատրիարքի մասինԻլյա Երկրորդի կաթողիկոսական գահակալությունը սկսվել է 1977 թվականի դեկտեմբերի 25-ին: Նա Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ եղել է խորհրդային շրջանի աթեիզմից մինչև հավատքի և քրիստոնեական արժեքների վերածնունդը, զարգացումը և այն Վրաստանի հիմնական գաղափարախոսություն հռչակվելը: Վրաստանի եկեղեցին Անտիոքյան (հունական) եկեղեցուց առանձնացել է 457 թվականին, որը վերացվել է 1811 թվականին Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմ մտնելուց հետո։ Իլյա Երկրորդի օրոք Վրաց ուղղափառ եկեղեցին վերջնական ճանաչվել է, որպես անկախ և ինքնուրույն եկեղեցի։Իլիա Երկրորդը կարողացել է ամրապնդել վրաց ուղղափառության դերը պետության մեջ: Հենց նա է 2002 թվականի հոկտեմբերի 14-ին համաձայնագիր ստորագրել պետության և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100125129_320:0:2240:1440_1920x0_80_0_0_ce16501319b7c823f2a2d4a389d50644.jpg.webp
վրաստանի հանրապետություն, կաթողիկոս, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, հուղարկավորություն, վահագն խաչատուրյան
վրաստանի հանրապետություն, կաթողիկոս, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, հուղարկավորություն, վահագն խաչատուրյան
Արարողությանը Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Դավթյանը և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հուղարկավորվել է Սիոնիի Մայր տաճարում:
Վաղ առավոտից Սուրբ Երրորդության Մայր տաճարում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ, որին մասնակցել են հազարավոր հավատացյալներ, հոգևոր դասի, պետական կառույցների և արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի անունից պատրիարքի վերջին հրաժեշտին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Օրվա ընթացքում տաճարում կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո դագաղը դուրս է բերվել տաճարից և պատվավոր զինվորական պահակախմբի ուղեկցությամբ հասցվել հուղարկավորման վայր։
Իլյա Երկրորդի մարմինն ամփոփվել է երկու սրբավայրերի՝ Սուրբ Նինոյի Խաչի և Սիոնի տաճարում Իբերիական Աստվածամոր սրբապատկերի միջև։ Նա հուղարկավորվել է տաճարի հյուսիսային մասում՝ խորանի ձախ կողմում։ Պատրիարքի թաղման վայրն ամբողջությամբ ծածկված է եղել վարդի թերթերով:
Պատրիարքի մասին
Իլյա Երկրորդի կաթողիկոսական գահակալությունը սկսվել է 1977 թվականի դեկտեմբերի 25-ին: Նա Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ եղել է խորհրդային շրջանի աթեիզմից մինչև հավատքի և քրիստոնեական արժեքների վերածնունդը, զարգացումը և այն Վրաստանի հիմնական գաղափարախոսություն հռչակվելը: Վրաստանի եկեղեցին Անտիոքյան (հունական) եկեղեցուց առանձնացել է 457 թվականին, որը վերացվել է 1811 թվականին Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմ մտնելուց հետո։ Իլյա Երկրորդի օրոք Վրաց ուղղափառ եկեղեցին վերջնական ճանաչվել է, որպես անկախ և ինքնուրույն եկեղեցի։
Իլիա Երկրորդը կարողացել է ամրապնդել վրաց ուղղափառության դերը պետության մեջ: Հենց նա է 2002 թվականի հոկտեմբերի 14-ին համաձայնագիր ստորագրել պետության և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև։