Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 28-ից ի վեր Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել հայաստանաբնակ ՀՀ 12 քաղաքացի, որոնք հանդիսանում են տարբեր ոլորտների պայմանագրային աշխատողներ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան:
Մարտի 17-18-ն Իրաքում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստան նրանց վերադարձին՝ Բաղդադ-Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։
Մասնավորապես, Իրաքում ՀՀ դեսպան Ռուբեն Սողոյանի նրանք մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Քուվեյթում և Իրանում ՀՀ դեսպանություններն օժանդակություն են ցուցաբերել ՀՀ քաղաքացիների Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագրեր ստանալու, ինչպես նաև ցամաքային ուղևորափոխադրումն անվճար և ուղեկցությամբ ապահովելու հարցում։
Իրաքում մնում են ՀՀ 3 քաղաքացիներ, որոնցից 2-ն ունեն պայմանագրային պարտավորություններ, մյուս քաղաքացին հայտնել է, որ նախընտրում է սպասել: