https://arm.sputniknews.ru/20260322/quvejtic-hh-en-veradardzel-25-qaghaqaci-ajd-tvum-eph-usanvoghner-agn-100122681.html
Քուվեյթից ՀՀ են վերադարձել 25 քաղաքացի, այդ թվում` ԵՊՀ ուսանողներ. ԱԳՆ
Քուվեյթից ՀՀ են վերադարձել 25 քաղաքացի, այդ թվում` ԵՊՀ ուսանողներ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T11:54+0400
2026-03-22T11:54+0400
2026-03-22T11:54+0400
հայաստան
քուվեյթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62063009_0:0:1601:901_1920x0_80_0_0_d5a06944fd79814064a46eef386f60ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Քուվեյթից Հայաստան են վերադարձել 25 քաղաքացի, որոնց թվում են նաև ԵՊՀ ուսանողներ։ Նրանք մնացել էին այնտեղ Մերձավոր Արևելքում օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ–ից նաև հայտնել են, որ Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու պատճառով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ 33 ՀՀ քաղաքացի։«Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ: Մարտի 17-18-ն Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը»,– նշել է ԱԳՆ–ն։Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/03/62063009_50:0:1474:1068_1920x0_80_0_0_6301e84b8e8dad12811b836f0ac08433.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քուվեյթ
Բաժանորդագրվել
Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Քուվեյթից Հայաստան են վերադարձել 25 քաղաքացի, որոնց թվում են նաև ԵՊՀ ուսանողներ։ Նրանք մնացել էին այնտեղ Մերձավոր Արևելքում օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս մասին
տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ–ից նաև հայտնել են, որ Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու պատճառով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ 33 ՀՀ քաղաքացի։
«Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ: Մարտի 17-18-ն Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը»,– նշել է ԱԳՆ–ն։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։