Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել

https://arm.sputniknews.ru/20260322/margarita-simvonjani-ev-tigran-qevosajani-erekhaji-mvot-anbuzheli-hivandutjun-e-hajtnabervel-100121701.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Маргарита Симоньян сообщила о неизлечимой болезни ребенка

Sputnik Արմենիա

Маргарита Симоньян сообщила о неизлечимой болезни ребенка

2026-03-22T11:08+0400

true

PT1M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100120684_215:0:1655:1080_1920x0_80_0_0_dfc7b7021949bc3430a1cf208fa41c96.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարգարիտա սիմոնյան, տեսանյութեր, տիգրան քեոսայան, երեխա, հիվանդություն, видео

մարգարիտա սիմոնյան, տեսանյութեր, տիգրան քեոսայան, երեխա, հիվանդություն, видео

Բաժանորդագրվել

Մարգարիտա Սիմոնյանի հիվանդության զարգացումը բժիշկները կապում են ուժեղ սթրեսի և ապրումների հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաներից մեկն անբուժելի հիվանդ է։ Այս մասին Սիմնյանը պատմել է Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում՝ «Վեստի» ինֆորմացիոն ծառայության համար։

Նա ասել է, որ այդ մասին իմացել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ իր ամուսինը նոր էր ընկել կոմայի մեջ։

«Երբ Տիգրանը կոմայի մեջ ընկավ, պարզվեց, որ մեր երեխաներից մեկը ծանր ու անբուժելի հիվանդ է։ Եվ դա հնարավոր չէ բուժել։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Պարզապես հասկանալու համար՝ այդպես չի լինում. սիրելիդ ընկնում է կոմայի մեջ, 40 օր անց պարզվում է, որ երեխադ է հիվանդ։ Պարզապես աղետ։ Դա միակ բանն էր, որն այն ժամանակ ինձ «դուրս հանեց» հիվանդանոցից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երբ Քեոսայանը հայտնվել է կոմայի մեջ, ինքը հոսպիտալացվել է նրա հետ միասին և մտածել է, որ հիվանդանոցում նրա կողքին կլինի միշտ։ Բայց նա ստիպված է եղել իր բոլոր հոգեկան ուժերը լարելով այդ ամենին զուգահեռ շատ աշխատել, որպեսզի հասցնի խնամել կոմայի մեջ գտնվող ամուսնուն և հիվանդ երեխային։

Արդեն սեպտեմբերի 1-ին նա պարզել է, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։

«Երբ ես եկա հետազոտվելու, կարծում էի, թե միջկողային նևրալգիա ունեմ։ Եկել էի Տիգրանի մոտ հիվանդանոց և մտածեցի՝ քանի որ արդեն հիվանդանոցում եմ, միաժամանակ գնամ տեսնեմ՝ ինչ խնդիր կա… Երբ իմացա, սկսեցի հիստերիկ ծիծաղել… այդպես չի լինում։ Ու այս ամենը 9 ամսվա ընթացքում։ Դե, ինչ-որ կերպ ապրում եմ»,- ասել է Սիմոնյանը։

Ուռուցքաբաններն ասել են, որ հիվանդությունը հրահրվել է սթրեսի և այն ապրումների պատճառով, որոնք նա ապրել է անցյալ ձմեռվանից։ Քանի որ դեռ նոյեմբերին, ստուգման ժամանակ, նրա մոտ ոչինչ չկար, իսկ կրծքագեղձի քաղցկեղի գենետիկ հավանականությունը հավասար էր զրոյի։

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, 59 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ տառապում էր սրտի խնդիրներից, իսկ նույն տարվա հունվարին կլինիկական մահ էր տարել, ինչից հետո ընկել էր կոմայի մեջ և կոմայի մեջ մնացել 9 ամիս։

Leave a comment