Գավառ ԲԿ-ի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել մեզ մոտեցած քաղաքացու ընդունելությունը․ Ավանեսյան

Հասարակություն

Գավառ ԲԿ-ի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել մեզ մոտեցած քաղաքացու ընդունելությունը․ Ավանեսյան

Գավառ քաղաքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով նախարարը գրել է․

 

«Ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի: Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում: ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է «Հիմնական դեղերի ցանկում» ընդգրկված դեղերը:

 

Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ (կկցեմ ներքևում):

 

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում»:

Leave a comment