«Քոչարյանի ֆեյքերի ֆաբրիկան կառավարում է Մոսկվայում բնակվող Վիկտոր Սողոմոնյանը»․ Նարեկ Մալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վիկտոր, ո՞ւմ էինք հաց տվել մի կտոր…
     Թերևս սկսենք վերջից.
     Հատկապես ընդդիմադիրներին ծանոթ են տելեգրամյան bolola, kremlin, Առաջին զանգ և նմանատիպ այլ ալիքները որոնք մասնագիտացած են ընդդիմությանը հայհոյելու, շանտաժ անելու և դրանով նիկոլին աջակցելու գործում:
     Ընդդիմադիր դաշտի անխտիր բոլոր ուժերը և գործիչները ամենակեղտոտ ձևով թիրախավորվել են այս ալիքներում: Այս ալիքներում անանուն հայհոյել են Արթուր Վանեցյանին, Բագրատ սրբազանին, Սաթիկ Սեյրանյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, Արթուր Դանիելյանին, Հրանտ Մելիք Շահնազարյանին, Միհրան Հակոբյանին, Արման Թաթոյանին, Էդգար Ղազարյանին, Գագիկ Ծառուկյանին, Ավետիք Չալաբյանին, Աննա Աբրահամյանին, ինձ: Մի խոսքով բոլորին ովքեր երբևէ համարձակվել են թեկուզ որևէ դրվագում պայքարել իշխանության դեմ: Իհարկե սրանց հիմնական թիրախը իհարկե եղել և մնում է ՀՀԿ-ն, երրորդ նախագահի հետ միասին: Կարծում եմ ճիշտ կլինի որ հանրությունը տեղյակ լինի, որ այս ալիքները, ինչպես նաև պարտված Քոչարյանի 18 ագրեսիվ աջակիցների տելեգրամյան ալիքները (мина, девушка с ружьем) մի խոսքով՝ պարտված Քոչարյանի ֆեյքերի ֆաբրիկան ստեղծել և կառավարում է Մոսկվայում բնակվող Վիկտոր Սողոմոնյանը:
     Բոլոր թվարկածս գործիչների հանդեպ ստոր հարձակումները նախաձեռնվել և կառավարվել են նրա կողմից:
     Նպատակը հիմնականում մեկն է եղել (ինչը Վիկտորի այլ ձեռնարկների պես տապալվել է) ընդդիմադիր դաշտում ոչնչացնել բոլորին, որպեսզի մնա միայն պարտված Քոչարյանը:
     Այս ֆեյքերի ֆաբրիկան ստեղծվել է 2021 թվականին Քոչարյանի խայտառակ պարտությունից անմիջապես հետո: Ֆինանսավորվում է նրա կողմից: Հայհոյողները Վիկտոր Սողոմոնյանի ուղղաձիգ-զինվորական ենթակայության տակ են գտնվում:
     Հաջորդիվ կներկայացնեմ Վիկտոր Սողոմոնյանի Մոսկովյան գործունեության ուշագրավ դրվագներ, որոնց արդյունքում ռուս-հայկական հարաբերություններն իջել են այսքան ցածր մակարդակի: Կամ կպատմեմ թե ինչպես Վիկտորն ու պարտված Քոչարյանը որոշեցին խաբել հայ ժողովրդին «կռելու ենք» կարգախոսով, կամ Վիկտորի ու պարտված Քոչարյանի 2018 թվականի «հեղափոխության» կազմակերպական ներգրավվածության մասին»։

Leave a comment