Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով. ՄԻՊ


ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ:


«Մարտի 21-ը՝ «Արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության հիմքն են։


 


Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով։


 


Այս համատեքստում պետության պարտավորությունն է ապահովել նրանցից յուրաքանչյուրի համար իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորելու նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։


 


Բոլորս պետք է հիշենք, որ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։


 


Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։


 


Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու հանդուրժող ու պատասխանատու միջավայր։


 


Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»,– ասվում է ուղերձում։


 

Դիտումների քանակ3

Leave a comment