https://arm.sputniknews.ru/20260321/maghtum-em-haratev-khaghaghutjun-pashinjany-shnvorhavvorel-e-irancinerin-nvovruzi-artiv-100105600.html
Մաղթում եմ հարատև խաղաղություն. Փաշինյանը շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ
Մաղթում եմ հարատև խաղաղություն. Փաշինյանը շնորհավորել է իրանցիներին Նովրուզի առթիվ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T11:33+0400
2026-03-21T11:33+0400
2026-03-21T11:34+0400
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
ուղերձ
նովրուզ
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313688_0:0:1600:901_1920x0_80_0_0_213159ded2ff44d0c217ed3b4fbdb85c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը գարնան սկիզբն ավետող այս տոնի առթիվ մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն բարեկամ Իրանին: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ 2 բարեկամ ժողովուրդների:Նոր տարվա՝ Նավրոզի առիթով այսօր ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին:Նա քրդական համայնքի ընտանիքներին մաղթել է լիություն ու համերաշխություն, իսկ համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81313688_91:0:1514:1067_1920x0_80_0_0_f7d603fa17b230e7132beed1f897d34c.jpg.webp
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, ուղերձ, նովրուզ, քուրդ
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, ուղերձ, նովրուզ, քուրդ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ 2 բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա: Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»,- ասված է Իրանի գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը գարնան սկիզբն ավետող այս տոնի առթիվ մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն բարեկամ Իրանին: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ 2 բարեկամ ժողովուրդների:
«Այս տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով: Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում»,- ասված է ուղերձում:
Նա քրդական համայնքի ընտանիքներին մաղթել է լիություն ու համերաշխություն, իսկ համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: