Փաշինյանը Արա Ֆիդանյանին աշխատանքից ազատել է

Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին։

Իսկ ինչ ճանապարհ է անցել Արա Ֆիդանյանը

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1979 թ. օգոստոսի 21, Երևան:

Կրթություն

1995-2000 թթ. ՆԳՆ բարձրագույն դպրոց

Աշխատանքային գործունեություն

18.01.2023թ. − ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

01.09.2020-18.01.2023 թթ.` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,

09.11.2011-01.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ

15.01.2010-09.11.2011 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետ,

26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,

03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազոր,

26.11.2003-03.12.2005 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր,

10.04.2000 թ., նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր, ապա նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր:

Պարգևատրվել է՝

ՀՀ Նախագահի 16.09.2016 թ. հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով,

ՀՀ Նախագահի 23.09.2022 թ. հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով,

ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Leave a comment