Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ հաջողված պատմություն․ Պապոյան

Տեսանյութեր
Տնտեսություն

Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ հաջողված պատմություն․ Պապոյան (տեսանյութ)

Պետական աջակցության շնորհիվ այսօր շատերն արդեն կարողանում են ձեռք բերել ժամանակակից գյուղտեխնիկա՝ առանց մեծ ֆինանսական բեռի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

 

«Ընդամենը 20% կանխավճար, 0-2 տոկոս տոկոսադրույք՝ մնացածը սուբսիդավորում է պետությունը։

 

Ծրագրի շրջանակում արդեն իսկ ձեռք է բերվել 5290 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, լիզինգի գումարը կազմել է շուրջ 23․3 մլրդ դրամ, իսկ սուբսիդավորված գումարը՝ շուրջ 4,3 մլրդ դրամ:

 

Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ ընկերության հաջողված պատմություն՝ որը, օգտվելով մեր այս ծրագրից, պետական աջակցությունը վերածել է իրական արդյունքի»,- ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment