Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։
«Կուրսկի փոխմարզպետ Սերգեյ Ֆոֆանովը, խոսելով տնտեսական հարաբերությունների մասին, փաստեց զգալի առաջընթաց։ Ավելացրեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Գյումրիում հսկայական ներուժ են տեսնում տնտեսական առաջընթացի համար։ Նշվեց, որ Կուրսկից Հայաստան հիմնականում ներկրվում են արտադրական հումք, մեքենասարքավորումներ և հրուշակեղեն, իսկ Հայաստանից արտահանվում է սև մետաղ, հագուստ և սննդամթերք։ Հատկապես ընդգծվեց «Կվարց» առևտրի տան հաջող համագործակցությունը հայկական հանքարդյունաբերական ընկերությունների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն ու տեղակալ Գագիկ Մանուկյանը շեշտել են, որ Կուրսկի հետ գործակցության մեծ հեռանկարներ կան։
«Քաղաքի համար խիստ արժեքավոր է ռուսական կողմի ակտիվ ներկայությունը, ինչը նպաստում է երկկողմ հարաբերությունների ջերմացմանը»,– ասել է Առաքելյանը։
Պատվիրակությունն այցելել է 102-րդ ռուսական ռազմաբազա, Սուրբ Ալեքսանդրա թագուհի նահատակաց մատուռ, «Սև բերդ», Սուրբ Արխանգել Միքայել եկեղեցի, ինչպես նաև Կուրսկի հրապարակ:
Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցերը կնպաստեն նոր գործարար կապերի զարգացմանը: