ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղու վերականգնմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 21-ին Դավոսում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ։

Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Նախիջևանի երկաթուղու վերականգնման հետ կապված նախագծերին։

Leave a comment