https://arm.sputniknews.ru/20260320/qkic-590-hazar-dvolar-hapshtakats-pashtvonjan-4-tarva-azatazrkman-e-datapartvel-100081065.html
ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակած պաշտոնյան 4 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակած պաշտոնյան 4 տարվա ազատազրկման է դատապարտվել
Sputnik Արմենիա
Գոռ Թադևոսյանը պատիժը կկրի տնային կալանքում։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T15:40+0400
2026-03-20T15:40+0400
2026-03-20T15:40+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
հափշտակություն
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_e3c4bec4e3ddceb29939db7256c25071.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով մեղադրվող Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։Գործը նախագահող դատավոր Տաթևիկ Մուրադյանի` մարտի 18–ին կայացրած վճռի համաձայն` Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ է մնացել։Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վճռի բողոքարկման հարցը։Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ գումարի հիմնական մասը` 578․800 դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, այդ թվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_be8276de927340919e4da69c1c0b60a9.jpg.webp
հայաստան, հհ քննչական կոմիտե, հափշտակություն, ազատազրկում
հայաստան, հհ քննչական կոմիտե, հափշտակություն, ազատազրկում
Գոռ Թադևոսյանը պատիժը կկրի տնային կալանքում։
Գործը նախագահող դատավոր Տաթևիկ Մուրադյանի` մարտի 18–ին կայացրած վճռի համաձայն` Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ է մնացել։
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ գումարի հիմնական մասը` 578․800 դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:
Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, այդ թվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը։