Գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17,4 մլն դոլար, փաստացի վնասը՝ մոտ 6 մլն դոլար:
Նրանք գողացել են տարեց զոհերի անձնական տվյալները, օգտագործել այդ տեղեկատվությունը տների սեփականության վկայականները յուրացնելու համար, այնուհետև վարկեր են ձևակերպել՝ պնդելով, թե այդ վարկերը ապահովված են այդ տարեց սեփականատերերի թանկարժեք անշարժ գույքով։ Զոհերը սեփականություն են ունեցել Սանտա Մոնիկայում և Լոս Անջելեսի տարբեր թաղամասերում՝ Հոլիվուդ, Հոլիվուդ Հիլզ, Վեսթվուդ և Չայնաթաուն:
11 մեղադրյալները 32-66 տարեկան են, հրապարակված անվանացանկից երևում է, որ նրանցից առնվազն 7-ը հայեր են։
Նրանց մեղադրանքներ են առաջադրված էլեկտրոնային խարդախություն կատարելու, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու, փողերի լվացման և այլ հոդվածներով։
Այս գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17,4 մլն դոլար, փաստացի վնասը՝ մոտ 6 մլն դոլար: