Դեսպան Գևորգյանը հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Քաղաքականություն

20.03.2026 | 11:33

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Մարիամ Գևորգյանը երկրի խորհրդարանում հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

«Ողջունելով խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը՝ ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական շփումների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համար»,- հայտնում է դեսպանությունը:

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում ՀՀ դեսպանը պատասխանել է ուրուգվայցի խորհրդարանականների՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին և հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Հաղորդվում է, որ կողմերը փոխադարձաբար ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

 

 

Leave a comment