Դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները Վիտորիա Չերետիի հետ





 

 Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո դի Կապրիոն որոշել է լրջացնել հարաբերությունները 27-ամյա մոդել Վիտորիա Չերետիի հետ։ Այս մասին հայտնում է People պարբերականը։ Չերետիի մեջ դի Կապրիոյին դուր է գալիս այն, որ նա անկախ եւ կայացած կին է եւ հասել է հաջողությունների։ «Վիտորիայի հետ հարաբերությունները զգալիորեն սկսել են լրջանալ։ Լեոնարդոն անկեղծորեն հոգ է տանում նրա համար եւ ավելի մեծ կապվածություն զգում նրա հանդեպ, քան այլ կանանց եւ աղջիկների հանդեպ։ Դա հատկապես նկատել են նրա ընկերներն եւ մտերիմները»,- հայտնում է պարբերականը։

 

 




դիտվել է 14 անգամ

Leave a comment