https://arm.sputniknews.ru/20260320/katvoghikvosi-khapanman-mijvoc-pvokhelu-veraberal-mijnvordutjun-chi-stacvel-qk-100060982.html
Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ
Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ
Sputnik Արմենիա
Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T11:14+0400
2026-03-20T11:14+0400
2026-03-20T11:15+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98665520_0:1:1200:676_1920x0_80_0_0_ed653670c85470206528a7350cb3759d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98665520_60:0:1127:800_1920x0_80_0_0_e9918ca5d5186bec0df54aad0eeec0f3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
11:14 20.03.2026 (Թարմացված է: 11:15 20.03.2026)
Բաժանորդագրվել
Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին
ՀՀ քննչական կոմիտեից։
«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել»,- նշեցին ՔԿ-ից։
Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: