Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսան Շերամ 90/6 հասցեում գործող «Silk Soft» անձեռոցիկի գործարանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Լևոն Միքայելյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝  բարեբախտաբար տուժածներ չկան։ Թե ինչն է եղել նշված գործարանում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։

—00—ՄԱ

Leave a comment