Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«ՀՀԿ նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք քննարկել մասնակցության հարցը:

Քննարկումները դեռևս ընթանում են»,- նշել է Մամիջանյանը:

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։

Leave a comment