Պենտագոնը խոստովանել է F-35 կործանիչի հետ կապված «միջադեպը» Իրանի երկնքով թռիչքից հետո

https://arm.sputniknews.ru/20260319/pentagvony-khvostvovanel-e-f-35-kvortsanichi-het-kapvats-mijadepy-irani-erknqvov-trichqic-hetvo-100054886.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85295750_0:0:2484:1863_1920x0_80_0_0_afc402f873c38499392498a5a2de4a4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, f – 35 կործանիչ, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

իրանի իսլամական հանրապետություն, f – 35 կործանիչ, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

Բաժանորդագրվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան F-35 կործանիչ է խոցել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Իրանի տարածքում մարտական առաջադրանք կատարելուց հետո մերձավորարևելյան ավիաբազայում ամերիկյան F-35 կործանիչի արտակարգ վայրէջքի փաստը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ հայտնի է հաղորդագրություննների մասին, որոնց համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ԱՄՆ տարածաշրջանային ավիաբազայում՝ Իրանի երկնքում մարտական առաջադրանք կատարելուց հետո։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, օդաչուի վիճակը կայուն է։ Տվյալ միջադեպի առնչությամբ իրականացվում է քննություն»,-ասված է գործակալության հարցմանն ի պատասխան Պենտագոնի պաշտոնական պարզաբանման մեջ։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ այսօր ամերիկյան F-35 կործանիչ է խոցել, ինչի հետևանքով ինքնաթիռը լրջորեն վնասվել է։ ԻՀՊԿ-ն նշել էր, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի կենտրոնական հատվածում։

Իրանցի զինվորականները պնդում են, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Իրանի ՀՕՊ միջոցները նմանատիպ ինքնաթիռ են խոցում։

Leave a comment