Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառմամբ անդրադարձել է խորթ մոր կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մեկամյա երեխայի առողջական վիճակին։

«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։ Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։

Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է Ավանեսյանը։

Նշենք, որ այսօր, ավելի վաղ, Factor.am-ը դիմել էր ԲԿ՝ երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար, խոսնակը պատասխանել էր, որ «Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»։

Նաև հայտնել էինք, որ երեխայի 4-ամյա քույրը տեղափոխվել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։

 

Leave a comment