Շատ լավ լուր է, որ Նորքում 50 հա հատված կարող ենք անտառ դարձնել. վարչապետ


Պետությանն է վերադարձվել հեռուստաաշտարակի տարածքում 7.5 հա մակերեսով 6 հողամաս, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 3.3 մլրդ դրամ է. Կառավարության նիստին զեկուցել է գլխավոր դատախազը: Վարչապետը անհրաժեշտ է համարել այդ տարածքում քաղաքային անտառի հիմնումը:


Հարկային և քրեական օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր չկա ընկերություն, որ օգտված չլինի Կառավարության արտոնյալ վարկերից, բայց և բիզնեսից ակնկալում են հարկային պարտաճանաչություն:


«Հարկային տեռորը հայտարարում եմ փակված»,- ընդգծել է վարչապետը։


Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Leave a comment