ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որաշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա։Վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցելու է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։