https://arm.sputniknews.ru/20260319/baqvi-gerutjunic-veradarnaluc-2-amis-anc-davit-davtjanin-handipel-e-hh-mipy-100049913.html
Բաքվի գերությունից վերադառնալուց 2 ամիս անց Դավիթ Դավթյանին հանդիպել է ՀՀ ՄԻՊ–ը
Բաքվի գերությունից վերադառնալուց 2 ամիս անց Դավիթ Դավթյանին հանդիպել է ՀՀ ՄԻՊ–ը
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` գերությունից վերադարձածների առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին վերաբերող հարցերը կհասցեավորվեն ըստ… 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T19:48+0400
2026-03-19T19:48+0400
2026-03-19T19:48+0400
հհ միպ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100048387_0:89:1281:809_1920x0_80_0_0_a39a9c02e2d319ba78c64738a8836421.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է 2020 թվականի նոյեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանում ազատությունից զրկվածների իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։Նա ընդգծել է, որ գերությունից վերադարձածների առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին վերաբերող հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում:
բաքու
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100048387_17:0:1153:852_1920x0_80_0_0_f807d5646ba62ceb75055d9b06a64505.jpg.webp
հհ միպ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անահիտ մանասյան
հհ միպ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անահիտ մանասյան
Անահիտ Մանասյանի խոսքով` գերությունից վերադարձածների առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին վերաբերող հարցերը կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում:
«Հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր»,–նշված է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանում ազատությունից զրկվածների իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։
Նա ընդգծել է, որ գերությունից վերադարձածների առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին վերաբերող հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում: