Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանի հետ


Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:


 


Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։


 


Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված ջանքերի համար:


 


Հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:


 


Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում:

Դիտումների քանակ15

Leave a comment