Դժբախտությունը մի՛ ուռճացրեք․ նախարարը՝ ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի դեպքի մասին

https://arm.sputniknews.ru/20260319/dzhbakhtutjuny-mi-urtshacreq-nakharary-tsetsi-entarkvats-1-tarekan-erekhaji-depqi-masin-100045890.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844200_77:0:1500:1067_1920x0_80_0_0_0405db7658cd6887a0a789c5ad4ae063.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արսեն թորոսյան, երեխա, ծեծ

հայաստան, արսեն թորոսյան, երեխա, ծեծ

Բաժանորդագրվել

Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ նախարարությունը մշտապես կապի մեջ է համայնքային մարմնի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին հորդորում է չուռճացնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխայի ընտանիքի դժբախտությունը և տպավորություն չստեղծել, թե նման խնդիրներ կան ամբողջ հանրապետությունում։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

Նախարարն ընդգծեց, որ նման ընտանիքների վերահսկողությունն իրականացնում է յուրաքանչյուր համայնքում առկա Խնամակալության և հոգաբարձության մարմինը, նախարարությունը նման լիազորություն չունի

«Մենք նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցում ենք այդ համայնքային այդ մարմնի հետ և ունենք խորհրդակցական ձայնի իրավունք։ Մշտապես կապի մեջ ենք լինում, երբ կա մեր միջամտության, այդ թվում երեխաներին մեր ճգնաժամային կենտրոններ տեղափոխելու կարիք։ Բայց սա չի նշանակում, որ ես պատասխանատվությունը դնում եմ այլ մարմնի վրա։ Հնարավոր է` ընտանիքում լինի դեպք, որի մասին ոչ մեկը չիմանա` կախված երեխայի տարիքից, քանի որ այլ հաստատություն չի հաճախում։ Ես ամեն օր մի քանի նման դեպքով զբաղվում եմ, և պետք չէ այս դժբախտությունը ուռճացնել և տպավորություն չստեղծել, թե նման խնդիրներ առկա են ամբողջ հանրապետությունում»,– ասաց Թորոսյանը։

Նա հավելեց, որ հանրապետությունում, դժբախտաբար, կան նման դեպքեր, և նախարարության ճգնաժամային կենտրոններում դեռ կան հարյուրավոր երեխաներ։

Հիշեցնենք` մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Փոքրիկի սպանության փորձի համար կասկածվող 38-ամյա խորթ մայրը մարտի 18-ին կալանավորվեց 2 ամսով։

Leave a comment