https://arm.sputniknews.ru/20260319/dazhan-tsetsi-entarkvats-1-tarekan-pvoqrikn-uni-glkhugheghi-tsanr-akhtaharum-avanesjan-100042565.html
Դաժան ծեծի ենթարկված 1 տարեկան փոքրիկն ունի գլխուղեղի ծանր ախտահարում․ Ավանեսյան
Դաժան ծեծի ենթարկված 1 տարեկան փոքրիկն ունի գլխուղեղի ծանր ախտահարում․ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T17:27+0400
2026-03-19T17:27+0400
2026-03-19T17:31+0400
երեխա
հիվանդանոց
ծեծ
խորթ մայր
«արաբկիր» բկ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_3fd66fa53a371666bd29b43d8e9ab1df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա նշում է, որ բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։ Հիշեցնենք` մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Մարտի 18-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց փոքրիկի՝ սպանության փորձի համար կասկածվող 38-ամյա խորթ մայրը։
«արաբկիր» բկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_588115a4daf60509c4dca94dbd965ccf.jpg.webp
երեխա, հիվանդանոց, ծեծ, խորթ մայր, «արաբկիր» բկ, անահիտ ավանեսյան
երեխա, հիվանդանոց, ծեծ, խորթ մայր, «արաբկիր» բկ, անահիտ ավանեսյան
Բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։
«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ»,- հայտնում է նախարարը։
Նա նշում է, որ բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։