Իրանը հարձակվել է Պարսից ծոցի 6 խոշոր նավթագազային օբյեկտների վրա

Իրանը մեկ օրում հարձակվել է Պարսից ծոցի 6 խոշոր նավթագազային օբյեկտների վրա՝ ի պատասխան Իսրայելի կողմից իր «Հարավային Պարս» գազային հանքավայրի ռմբակոծության, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Հինգշաբթի օրը իրանական հրթիռային հարձակումը զգալիորեն վնասել է Կատարի Ռաս Լաֆանում գտնվող գլխավոր գազամշակման օբյեկտը։

Քուվեյթի «Մինա ալ-Ահմադի» և «Մինա Աբդուլլահ» նավթավերամշակման գործարանները հարված են ստացել իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից։ Օբյեկտները վնասվել են, և բռնկվել է լայնածավալ հրդեհ։

ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ ՀՕՊ ուժերը որսացել են Հաբշանում և Բաբ նավթային հանքավայրում գտնվող գազային օբյեկտներին ուղղված իրանական հրթիռներ։ Դրանք վնասվել են որսացված հրթիռների բեկորներից։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment