Երեւան: Մեդիամաքս: «Ռոսատոմ» կորպորացիան Իրանի «Բուշեր» ատոմակայանից իր աշխատակիցների հերթական տարհանումը կիրականացնի Հայաստանի տարածքով։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը նշել է.
«Այս տարհանումից հետո կայանում կմնա մի քանի տասնյակ մարդ՝ սարքավորումների հսկողությունն ապահովելու համար։ Հենց որ ռազմաքաղաքական իրավիճակը թույլ տա, մարդիկ կլքեն կայանը՝ երթուղին մշակված է Հայաստանի տարածքով»։
Ներկայում կայանում շուրջ 480 Ռուսաստանի քաղաքացի կա։