ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս

Եվրամիությունը հանձնառու է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կապ է պահպանում Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Եգիպտոսի և Հորդանանի հետ՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։

Կալլասը նշել է, որ ԵՄ երկրները չեն ցանկանում ուժեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Նա բացատրել է, որ պատերազմի սկզբում ԵՄ երկրների հետ խորհրդակցություններ չեն եղել, և նրանք չգիտեն պատերազմի նպատակները։

Leave a comment